Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն

Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Քաղաքականություն
21:57, 02 сентябрь 2021
Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա օրերին ռազմաօդային ուժերի համատեղ զորավարժություններ կանցկացնեն։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը, հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։

Նշվում է, որ զորավարժությունների նպատակն է ամրապնդել փոխգործակցությունը թուրքական և ադրբեջանական բանակների օդային ստորաբաժանումների միջև։

Ադրբեջանական կողմից վարժանքներին կմասնակցեն ՄիԳ-29 երկու կործանիչներ և Սու-25 երկու գրոհիչներ, որոնք այսօր ուղևորվել են Թուրքիա։
Վարժանքները կշարունակվեն 11 օր և կավարտվեն սեպտեմբերի 17-ին։

Նշենք, որ այս տարվա սկզբից Անկարան ու Բաքուն մի քանի զորավարժություններ են անցկացրել տարբեր զորատեսակների ներգրավմամբ:
Մարզումներից մի քանիսն անցկացվել են Հայաստանի սահմանի մոտ։