Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կարեն Սարգսյանն ազատվել է ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից

Կարեն Սարգսյանն ազատվել է ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
Քաղաքականություն
20:31, 03 сентябрь 2021
ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Կարեն Սարգսյանն ազատվել է ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։ Տեղեկացնում է e-gov.am-ը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝
Կարեն Սարգսյանին ազատել ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
Հիշեցնենք՝ Կարեն Սարգսյանն այդ պաշտոնն զբաղեցնում էր 2020 թվականի փետրվարի 6-ից։

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Կարեն Սարգսյանը նշանակվելու է Գեղարքունիքի մարզպետ։