Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին
Քաղաքականություն
17:35, 04 сентябрь 2021
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) Ռուսաստանին բողոք է հղել դիվանագիտական խողովակներով՝ կապված երկրի  կառավարության միասնական տեղեկատվական համակարգի կայքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրույթը օգտագործելու հետ: Sputnik-ի ադրբեջանական ծառայության փոխանցմամբ՝ հայտարարել է գերատեսչության մամուլի ծառայության վարչության պետ Լեյլա Աբդուլաևան։

Ինչպես հաղորդել է Աբդուլաևան, Ադրբեջանի ԱԳՆ-ն անմիջապես բողոքի նոտա է հղել Ռուսաստանին դիվանագիտական խողովակներով:

«Հակառակ կողմին տեղեկացվել է, որ նման սխալ տեղեկատվությունը չի համապատասխանում երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների և համագործակցության ոգուն»,- ասել է նա:

Հակառակ կողմը, ըստ նրա, նշել է, որ խնդիրը տեխնիկական սխալ է, և տեղեկացրել է, որ համապատասխան քայլեր կձեռնարկվեն այն վերացնելու համար: