Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արթուր Ղազինյանը՝ կրկին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի օրակարգում երկու հարց է՝ քաղաքացիների ընդունելության և հանձաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը:

«Հայաստան» դաշինքը հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու կրկին առաջադրել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը: Պարոն Ղազինյանին ներկայացրեց դաշինքի անդամ Արծվիկ Մինասյանը:

Ինչպես հիշեցրեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, այս պաշտոնը, ըստ Դոնթի բանաձևի, տրվում է ընդդիմությանը: