Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կիսո՞ւմ եք պարոն Ղազինյանի այն դիրքորոշումը, որ Ռոբերտ Քոչարյանը՝ դուրս թողնելով Ղարաբաղը բանակցությունների փուլից՝ գործել է պետական դավաճանություն. Քրիստինե Պողոսյանը՝ Արծվիկ Մինասյանին

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի օրակարգում երկու հարց է՝ քաղաքացիների ընդունելության և հանձաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը:

«Հայաստան» դաշինքը հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու կրկին առաջադրել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը: Պարոն Ղազինյանին ներկայացրեց դաշինքի անդամ Արծվիկ Մինասյանը:

«Կիսո՞ւմ եք պարոն Ղազինյանի այն դիրքորոշումը, որ Ռոբերտ Քոչարյանը, 1998 թվականին դուրս թողնելով Ղարաբաղը բանակցությունների սեղանից, գործել է պետական դավաճանություն»,- թեկնածուին ներկայացնողին հարցրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը: 

Արծվիկ Մինասյանի պատասխանից հետո Քրիստինե Պողոսյանն արձագանքեց. «Դուք փաստացի հիմա ասում եք, որ պետական դավաճանություն է գործել Լևոն Տեր-Պետրոսյա՞նը»:

Արծվիկ Մինասյանի խոսքով՝ որևէ մանիպուլյացիա չի կարող փոխել իրենց անցած պատմությունը: