Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ձեր երկու նախագահների իշխանության ամեն մի օրը առավել մեծ կոռուպցիա էր բանակում, առավել քիչ սպառազինության գնում. Ալեքսանյանը՝ Ղազինյանին

Ձեր երկու նախագահների իշխանության ամեն մի օրը առավել մեծ կոռուպցիա էր բանակում, առավել քիչ սպառազինության գնում. Ալեքսանյանը՝ Ղազինյանին
Քաղաքականություն
14:37, 06 сентябрь 2021
«Դուք նորանոր սահմաններ եք գրավում իմ աչքերում, որովհետև ասել, որ աշխարհազորի մեկնումը առաջնագիծ սպանություն էր, հայրենիքի համար կռվելու  համար ջոկատներ կազմելու կոչը սպանություն էր՝ այն պարագայում, երբ երկինքը փակ չէր. պարոն Ղազինյան, դուք այս հանձնաժողովում եք, և ժամանակն է իմանալու, որ երկինքը փակ չի լինում: Եթե անգամ այդպես եք պատկերացնում, ապա լավ կլիներ Դաշնակցության ձեր գործընկերներին, որոնք տարիներ շարունակ կոալիցիայի մեջ են եղել, հարցնեիք, թե ինչո՞ւ տարիներ շարունակ չէին գնում հակաօդային պաշտպանության միջոցներ, կործանիչ ավիացիա: Ուրեմն ճիշտ չի՞ լինի, որ ձեր մեղադրանքներն ուղղեք լրիվ այլ կողմ, որովհետև եթե չկա անհրաժեշտ քանակի հակաօդային պաշտպանության միջոցներ, կործանիչներ, ուրեմն իրենց անգործությամբ դա կազմակերպողները մարդասպաններ են»,- դիմելով Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու Արթուր Ղազինյանին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը։

Անդրադառնալով Ղազինյանի դիտարկմանը, թե առանց աչք թարթելու վերցրին իշխանությունը, երբ Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ բանակցությունները գտնվում են փակուղում, Վահագն Ալեքսանյանն արձագանքեց. «Այո, պարոն Ղազինյան, ձեր երկու նախագահներին իշխանությունից հեռացնելը մենք արել ենք թե 2018-ին, թե կանեինք ևս 15 անգամ, եթե դրա անհրաժեշտությունը լիներ, որովհետև այդ իշխանության ամեն մի օրը առավել մեծ կոռուպցիա էր բանակում, առավել քիչ սպառազինության գնում էր ու առավել մեծ վնաս էր մեր զինվորների պաշտպանվածությանը»:

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 6-ին, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի օրակարգում երկու հարց է՝ քաղաքացիների ընդունելության և հանձաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: