Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինձ համար ռազմավարական որոշում եմ կայացրել` չեմ հանձնվելու. Նիկոլ Փաշինյան

Ինձ համար ռազմավարական որոշում եմ կայացրել` չեմ հանձնվելու. Նիկոլ Փաշինյան
Քաղաքականություն
21:56, 01 апрель 2024
Ինձ համար ռազմավարական որոշում եմ կայացրել` չեմ հանձնվելու: Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բոլորս մարդ ենք, ես ոչ մի ուրիշ տեղից չեմ եկել, ձեր միջավայրում ծնվել, մեծացել եմ, ձեր միջավայրում ձևավորվել եմ, բայց հասկանալի է, չէ, որ այս ամենը, ինչ տեղի է ունենում, հոգեբանորեն, մարդկայնորեն, բարոյական, քաղաքական առումով շատ ծանր է, ընդ որում՝ այդ հաշվարկն էլ եմ ինքս ինձ համար անում։

Ասում եմ`պետք է նայել տարբերակը, որ կարող է երկրի շահերից է բխում, որ ես կամ մենք պետք է հանձնվենք, թողնենք այս ճանապարհը, բայց իմ բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ` ոչ, դա կլինի իսկական դավաճանություն»,- ասել է վարչապետը: