Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առաջարկվում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի և անդամի աշխատավարձերը բարձրացնել

Առաջարկվում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի և անդամի աշխատավարձերը բարձրացնել
Քաղաքականություն
12:52, 02 апрель 2024
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագաhի և անդամների աշխատավարձի բարձրացում է նախատեսվում: «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխությունները ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ներկայացրել է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարը: Վաչե Քալաշյանի խոսքով՝ պետական մյուս անկախ մարմինների ղեկավարի և անդամների աշխատավարձի գործակիցները պարբերաբար վերանայվել են, և միայն Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն է, որ վարձատրվում է ցածր գործակցով:

Վաչե Քալաշյան (ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար) - Ելնելով վարձատրության մասին օրենքի սկզբունքներից, այն է՝ վարձատրության սկզբունքները պետք է խարսխված լինեն արադարության,համադրելի գործակիցների, պատասխանատվության և պարտականություններին համաչափ վարձատրության սկզբունքների վրա, կառավարությունն առաջարկում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի և անդամի գործակիցները վերանայել և համամասնորեն բարձրացնել: Այս պահին մենք առաջնորդվել ենք ամենացածր գործակից ունեցող ԿԸՀ օրինակով: