Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայաստանը միակ երկիրն է, որը փորձում է խուսափել հակամարտությունից»․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

«Հայաստանը միակ երկիրն է, որը փորձում է խուսափել հակամարտությունից»․ Ֆրանսիայի ԱԳ նախարար
Քաղաքականություն
21:11, 02 апрель 2024
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ խոսել են Հայաստանի տարածքային ամբողջականության մասին, որն այժմ գտնվում է Ադրբեջանի կողմից սպառնալիքի տակ։

«Մենք մտահոգված այս կապակցությամբ՝ հաշվի առնելով, որ Բաքվի հռետորաբանությունը գնալով ավելանում է: Կեղծ լուրեր ենք տեսնում, որոնք հաճախ Հայաստանին մեղադրում  են էսկալացիայի համար, թեև Հայաստանը հավանաբար միակ երկիրն է, որը ցանկանում է և փորձում է խուսափել հակամարտությունից: Եթե ​​ուշադիր նայենք, մենք շատ ընդհանուր տարրեր կգտնենք և նմանություններ կնկատենք Ռուսաստանի և Ուկրաինայի հետ տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Կարծում եմ՝ COP29-ից վեց ամիս առաջ պետք է ուշադրություն դարձնենք այս ամենին»,- ասել է նա: