Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի ԱԳՆ-ն շարունակում է մեղադրել Հայաստանին․ թիրախում կրկին ականապատ դաշտերի քարտեզներն են

Ադրբեջանի ԱԳՆ-ն շարունակում է մեղադրել Հայաստանին․ թիրախում կրկին ականապատ դաշտերի քարտեզներն են
Քաղաքականություն
21:57, 02 апрель 2024
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին մեղադրել է Հայաստանին ականապատ դաշտերի քարտեզներն իբր չտրամադրելու մեջ։

«Ականապատված տարածքների ճշգրիտ քարտեզների տրամադրումից հայկական կողմի հրաժարվելը խոչընդոտում է տեղահանվածների վերադարձին, ինչպես նաև Ադրբեջանի տարածքներում լայնածավալ վերանորոգման և վերականգնման աշխատանքների իրականացմանը, խաթարում է տարածաշրջանում խաղաղության գործընթացը: Միջազգային հանրությունը պետք է միավորի ջանքերը Ադրբեջանում ականային սպառնալիքի վերացման համար»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։