Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՔՊ կուսակցության Վարչության նիստում զեկուցվել է ԱՄՆ-ում և Հնդկաստանում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին

ՔՊ կուսակցության Վարչության նիստում զեկուցվել է ԱՄՆ-ում և Հնդկաստանում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին
Քաղաքականություն
22:51, 02 апрель 2024
Ապրիլի 2-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Վարչության որոշմամբ Կուսակցության Տարածքային կազմակերպությունների խորհուրդներում սահմանվել է կանանց քվոտա՝ առնվազն 25%-ի չափով։ 

Քննարկվել են համայնքների ավագանիներում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող հարցեր։ 

Կուսակցության արտաքին կապերի պատասխանատու, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը
Վարչությանը զեկուցել է ԱՄՆ-ում և Հնդկաստանում որպես Կուսակցության արտաքին կապերի պատասխանատու ունեցած աշխատանքային հանդիպումների և ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։