Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսական ռազմաբազան ոչնչով չօգնեց Հայաստանին. Արմեն Խաչատրյան

Ռուսական ռազմաբազան ոչնչով չօգնեց Հայաստանին. Արմեն Խաչատրյան
Քաղաքականություն
13:08, 03 апрель 2024
Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազան ոչնչով չօգնեց, երբ երկրի տարածքները գրավվում էր: Այս մասին հայտարարել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

«Ռազմաբազան գոյություն ունի, ամեն դեպքում Հայաստանի նոր անվտանգային համակարգի գծագրությունից պարզ կդառնա, թե հետագան ինչպես է լինելու։ Այդ ռազմաբազան ոչինչ չարեց, երբ Հայաստանի սուվերեն տարածքները գրավեցին»- նշեց պատգամավորը:

Նա նաև նշել է, թե Հայաստանը երբեք այսքան բարձր սուբյեկտայնություն չի ունեցել, որքան հիմա է. «Այն ժամանակ Մարիա Զախարովայի երկրում էին որոշում՝ որտեղ գնա Հայաստանը և այլն»։