Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայաստանը մեր դաշնակիցն է ՀԱՊԿ-ում»․ Օվերչուկ

«Հայաստանը մեր դաշնակիցն է ՀԱՊԿ-ում»․ Օվերչուկ
Քաղաքականություն
20:44, 03 апрель 2024
Հայաստանը մեր դաշնակիցն է ՀԱՊԿ-ում։ Մոսկվայի հետ հարաբերությունները խզելու մտադրության մասին Երևանը պաշտոնական հայտարարություններ չի արել։

Այս մասին «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Մեզ հայտնի չէ, որ Հայաստանը ծրագրում է խզել կապերը Ռուսաստանի Դաշնության հետ , այս հարցի վերաբերյալ պաշտոնական հայտարարություններ չեն եղել»,- ասել է նա։

Ըստ Օվերչուկի, Երևանն ակտիվորեն մասնակցում է Եվրասիական տնտեսական միության աշխատանքներին։

«Այն օգուտը, որ տալիս է ԵԱՏՄ անդամակցությունը Հայաստանի տնտեսությանը, այլ տեղ չի ստանա։ Երկրի ղեկավարությունը դա հասկանում է, մարդիկ այնտեղ խելացի են։ Դրա համար էլ, ի թիվս այլ բաների, տեսնում ենք ՀՀ վարչապետի հայտարարությունները, որոնք միշտ շատ ընդգծված աջակցության խոսքեր են ԵԱՏՄ տնտեսական օրակարգին»,- նշել է նա։

Օվերչուկը հիշեցրել է, որ 2024 թվականին Հայաստանը նախագահում է ԵԱՏՄ-ում, իսկ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստերը նախագահում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Մենք մշտապես կապի մեջ ենք։ ԵԱՏՄ-ում մեր հայ գործընկերների հետ աշխատանքը շատ կառուցողական է ընթանում»,- եզրափակել է ՌԴ փոխվարչապետը։