Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կապանի գործող համայնքապետ Գևորգ Փարսյանը կմասնակցի առաջիկա ՏԻՄ ընտրություններին

Կապանի գործող համայնքապետ Գևորգ Փարսյանը կմասնակցի առաջիկա ՏԻՄ ընտրություններին
Քաղաքականություն
11:18, 07 сентябрь 2021
Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը կմասնակցի նոյեմբերին նախատեսված 14-ի ՏԻՄ ընտրություններին: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Գևորգ Փարսյանը.

«Ելնելով մեր ազգաբնակչության վստահությունից՝ որոշեցինք, որ մասնակցելու ենք ՏԻՄ ընտրություններին: Նման որոշում ենք կայացրել նաև Սյունիքում ստեղծված անվտանգային իրավիճակից ելնելով՝ նման պատասխանատու իրավիճակում չեմ կարող պարզապես լքել»,-ասաց Փարսյանը:

Հիշեցնենք, որ կառավարության նախորդ նիստում որոշում կայացվեց նոյեմբերի 14-ին Կապանում կազմակերպել ՏԻՄ ընտրություններ։