Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներին հայհոյող և կին պատգամավորի վրա շիշ նետած Գեղամ Մանուկյանը բողոք է ներկայացրել ՀՔԾ, որ իրեն ծեծել են. Տեսանյութ

Օգոստոսի 25-ին ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի առիթով ՀՔԾ-ում որոշում են կայացրել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի դրվագով հարուցել քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծ)։ Այս մասին Civic.am-ին հայտնեցին ՀՔԾ-ից։  

Իսկ մյուսների մասով որոշում է կայացվել մերժել  քրեական գործի հարուցումը։
 
Հիշեցնենք, որ Գեղամ Մանուկյանը միջադեպի օրը շիշ էր շպրտել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիամ  Պողոսյանի վրա։