Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դա որոշ ապապետական ուժերի կողմից վճարովի ձևով տարածվող սուտ է. Փաշինյանը` Տավուշի շուրջ աղմուկի մասին

«Ոսկեպար գյուղի որևէ բնակչի որևէ տեղ, որևէ ֆորմատով ես երբևէ չեմ ասել, չեմ կարող ասել, իրավունք էլ չունեմ ասել, և լեզուս էլ չի պտտվի ասել, որ մենք ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ հատված պետք է տանք որևէ մեկին». այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ևս մեկ անգամ պարզաբանելով Տավուշին սահմանակից տարածքների վերադարձի հարցը։

«Բացարձակապես սուտ է, հերյուրանք և զրպարտանք է, որ Տավուշի մարզի՝ թեկուզ մեկ միլիմետր տարածք վիճարկման ներքո է։ Դա սուտ է, հասկանու՞մ եք։ Այդպիսի բան լինել չի կարող։ Դա քաղաքական միավորներ հավաքելու նպատակով որոշ ապապետական ուժերի կողմից վճարովի ձևով տարածվող սուտ է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։