Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախը չի կարող Ադրբեջանի կազմում լինել, անհրաժեշտ է հիմնախնդրի համապարփակ կարգավորում. Բաբայան

Արցախը չի կարող Ադրբեջանի կազմում լինել, անհրաժեշտ է հիմնախնդրի համապարփակ կարգավորում. Բաբայան
Քաղաքականություն
11:24, 08 сентябрь 2021
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ քննարկել ենք ամենատարբեր հարցերը, և՛ հակամարտության կարգավորման, և՛ տարածաշրջանային գործընթացների վերաբերյալ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։

Վերջինս նշեց, որ պատերազմից հետո բազմաթիվ խնդիրներ են առաջացել և իրենց տեսլականն այն է, որ անհրաժեշտ է Արցախի հիմնախնդրի համապարփակ կարգավորում.

«Մենք խոսել ենք, որ կարևորել ենք Մինսկի խմբի ձևաչափի ներքո հակամարտության կարգավորումը, կարևորել ենք խաղաղապահ առաքելության իրականացումը։ Շեշտվել է, որ Արցախը չի կարող Ադրբեջանի կազմում լինել»,-ասաց Դավիթ Բաբայանը։

Հարցին՝ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով բանակցություններին վերադառնալու ուղղությամբ ի՞նչ գործընթաց է իրականացվում, Դավիթ Բաբայանը նկատեց՝ դա բարդ գործընթաց է.

«Դա միայն մեզանից չէ կախված։ Ադրբեջանը, ըստ ամենայնի, տորպեդացնելու է, բայց պետք է աշխատենք, որովհետև առանց լիարժեք ձևաչափի անհնարին է կարգավորել այդ խնդիրը։ Մենք կարծում ենք, որ պետք է բանակցային սեղանի շուրջ, համապարփակ կարգավորվի հարցը»,-հավելեց ԱՀ ԱԳ նախարարը։