Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Համայնքների միավորման գործընթացի ավարտից հետո կունենանք 77 համայնք և Երևանը. Գնել Սանոսյան

«Այս փուլում նախատեսվում է 441 համայնք ընդգրկել 37 համայնքային փնջերում»,- այսօր՝ սեպտեմբերի 8-ին, կառավարության նիստում ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարար Գնել Սանոսյանը:

Նախարարը թվարկեց, թե որոնք են միավորվող համայնքները:

Նա նշեց, որ ՏԻՄ մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու նպատակն է այդ համայնքներում նշանակել համայնքի ավագանու ընտրություն, միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները դադարեցնելու և միավորված համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ստանձնման ժամկետների վերաբերյալ օրենքով տալ իրավակարգավորումներ, այդ թվում նաև՝ գույքի փոխանցման:

«Այսպիսով, այս գործընթացի ավարտից հետո կունենանք 77 համայնք և Երևանը, ընդհանուր 78, որոնցից 8-ը կլինեն ազգային փոքրամասնություններով բնակեցված»,- ընդգծեց Գնել Սանոսյանը: