Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կաթողիկոս, Արշակ Կարապետյան... սրանք փչացած են. մեռնող ՌԴ-ն իր գործակալներին ոչնչացնում է մինչև վերջ

Նախորդ շաբաթ ՀՀ վարչապետը ծավալուն ելույթ ունեցավ, որի ժամանակ, խոսելով իրական և պատմական Հայաստանի մասին, ասաց, որ պետք է կենտրոնանալ իրական Հայաստանի խնդիրները լուծելու վրա. «Սա է մեր առաջնորդությամբ կայացրած որոշումը»։
Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության նախագահ, քաղաքագիտության դոկտոր Լևոն Շիրինյանի հետ։

Նա նշեց, որ վարչապետը հարցը դրել է և խոսել իրական Հայաստանի մասին, բայց առաջին անգամ իրական Հայաստան ձևակերպմամբ 1924 թվականին Բոստոնում հրապարակվող «Հայրենիք» ամսագրում մեծ աշխատանք է գրել Արտաշես Աբեղյանը՝ «Իրական Հայաստանը», և դա գրել է այն ժամանակ, երբ Ռուսաստանը պոկեց Նախիջևանը, նվիրեց, Արցախն էլ դարձրեց վիճահարույց Ադրբեջանի կազմի մեջ, Սուրմալուն ու Կարսն էլ տվեց թուրքին։  

«Այսինքն՝ այն ժամանակ, երբ Հայաստանը խուզեցին և դարձրին այն, ինչ որ կա այսօր աշխարհագրորեն, շատ բան չի փոխվել։ Բայց նա ասում է, որ մենք պիտի ունենանք բանականություն, որ այն Հայաստանը, որը որ իրական Հայաստանն է, այսինքն՝ սա, որ հիմա մնում է, պետք է ընդունենք, որ դա սիրտն է, կորիզն է ապագա Հայաստանի։ Եվ նաև ասում է, որ եթե մենք ազնիվ լինենք, պատմականորեն կտեսնենք, որ Հայաստանի պետականությունը հազարավոր տարիներ առաջ, հետո և այլն պտտվել է այս առանցքի շուրջը, որը Փոքր Կովկասի տարածքն է։ Այնպես որ, վարչապետը հանդես է գալիս իրական Հայաստանի առաջադրման իր կոնցեպտով՝ Արտաշես Աբեղյանի դրույթից»,- ասաց Լևոն Շիրինյանը։

Օրերս Մայր Աթոռը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասված է. «Հավատում ենք, որ մեր ժողովրդի մեջ զորեղ է հայրենանվիրումի և անձնականն ի սեր ազգի զոհաբերելու հանձնառության ոգին, ամուր՝ ազգային ինքնությունը պահպանելու նախանձախնդրությունը, և մենք Հարուցյալ Փրկչի օգնականությամբ ու համընդհանուր ջանքերով ի զորու ենք հեռացնել արհավիրքն ու չարիքը հայրենական մեր կյանքից»։    

Այս առնչությամբ, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար ԱրշակԿարապետյանի ՌԴ-ից հնչեցրած հայտարարությունների մասին խոսելով՝ Լևոն Շիրինյանն ասաց, որ նրանց ազդեցությունը ղարաբաղյան կլանի վրա է և 5-րդ շարասյան, որը մարգինալացվում է։ 

Մեր զրուցակցի խոսքով՝ 80 անգամ Մոսկվայի հրամանով փորձեցին իշխանություն փոխել՝ չստացվեց, և հիմա վերջին փորձն է։
«Մեռնող Ռուսաստանն օգտագործում է իր ռեսուրսային օգտագործված հատվածը։ Սրանք նաև լեգիտիմություն չունեն. մեկը շպիոնի գործ է արել՝ փախել է Մոսկվա, և երկրորդը՝ կաթողիկոսը, գիտենք՝ ինչպես է ընտրվել»,- ասաց Լևոն Շիրինյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան