Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խի՞ եք աղավաղում Տավուշի 4 գյուղերը, ինչի՞ չեք ասում՝ Ադրբեջանի 4 գյուղերը հետ են վերցնում. ոսկեպարցի

Խի՞ եք աղավաղում Տավուշի 4 գյուղերը, ինչի՞ չեք ասում՝ Ադրբեջանի 4 գյուղերը հետ են վերցնում. ոսկեպարցի
Քաղաքականություն
18:42, 17 апрель 2024
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ, որտեղ տեղի բնակիչներին ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության՝ ներառյալ սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը։

Լրագրողի հետ զրույցում տեղի բնակիչը չի ցանկացել մանրամասնել հանդիպումը, սակայն այն հարցին, թե արդյոք սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներից հետո սահմանը ավելի չի՞ մոտենա, բնակիչը պատասխանել է. «Ոսկեպար, որ ասում են, Ջողազի 820 հա փոխանակես մեր հողերի հետ, էն վախտ էս ճամփեն արդեն  բաց ա լինում Ղազախ, մինչև էդ Ոսկեպար, Մազամլի գյուղն ա ընդեղ վերջանում, վերջում արդեն իրանք իրար ավելի շատ արդեն քիպ կպած են, իրանց անցուդարձը լավ ա, իսկ որ ընդեղ արդեն մի հատ տոչկա ա դնում, մեր հողը մեզ ա մնում, նրանք ընդեղ խելոք ապրում են, ի՞նչ ա լինում»։ 

Ճշտող հարցին, որ իբրև հանձնվում են Տավուշի 4 գյուղերը, բնակիչն ասաց, որ այդ ամենը աղավաղված տեղեկատվություն է. «4 գյուղն ո՞ւմն ա, ես լավ գիտեմ, 77 տարեկան եմ, իմ հերը 90 տարեկանում մահացել ա, իմ հորն էլ ես հարցրել եմ՝ էս ինչ գյուղեր ա, ասել ա՝ թուրքի գյուղեր են։ Ասում ա՝ Տավուշի 4 գյուղերը հանձնում են, Տավուշում գյուղ կա՞ տենց. այ Տավուշի գյուղը սա ա, Տավուշի գյուղը Բերքաբերն ա, Սարի գյուղն ա։ Ո՞վ ա ասել, խի՞ եք աղավաղում Տավուշի 4 գյուղերը, ինչի՞ չեք ասում Ադրբեջանի 4 գյուղերը հետ են վերցնում։ Քաղաքի ապրող մարդիկ էլ իմանում են, թե Իջևանի շրջանի 4 գյուղով տալիս են Ղազախին»։