Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ում շահերն է սպասարկում թուրքագետը՝ սուտ ու խուճապ տարածելով. լուսանկար

Ում շահերն է սպասարկում թուրքագետը՝ սուտ ու խուճապ տարածելով. լուսանկար
Քաղաքականություն
21:40, 19 апрель 2024
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը ապատեղեկատվություն է տարածում՝ փորձելով հասարակության մեջ վախեր սերմանել, մանիպուլացնել՝ օգտագործելով մարդկանց ենթադրելի անտեղյակությունն ու իր՝ մասնագետի համբավը։ 

Ոչ մասնագետ քաղաքացին, ամենայն հավանականությամբ կհավատա որևէ թյուրագետի և օգտվելով դրանից Գեղամյանը տարածում է` թե իշխանությունը Տավուշում տարածքներ է հանձնում, որից հետո Վանաձոր քաղաքը վերածվելու է սահմանային գոտու, իսկ Հայաստանի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը։ 

Ձեզ ենք ներկայացնում քարտեզ, որի վրա կարմիր նշված է Վանաձոր քաղաքը, իսկ դեղինով՝ Հայաստան-Ադրբեջան սահմանի Տավուշի հատվածը։ Եթե առաջնորդվենք թուրքին ու ադրբեջանցուն նույնացնող կամ չտարբերող (սովորական մարդու տեսանկյունից սա նորմալ է, իսկ թյուրագետի պարագայում՝ դիագնոզ) թյուրքագետի տրամաբանությամբ, ապա Աբովյանն էլ, Հրազդանն էլ Երևանն էլ ոչ թե դառնում, այլ հիմա էլ սահմանային գոտի են։ 

Ինչ վերաբերում է Հայաստանի գլխավոր գազատարին, ապա այն չեն վերահսկելու «թուրքերը»։ Այն ինչպես եղել, այնպես էլ շարունակելու է մնալ հայկական վերահսկողության ներքո։ Եթե թյուրքագետը նկատի ունի, որ այն հասանելի խոցման գոտում է գտնվում Ադրբեջանի համար, ապա այն հասանելի թիրախ էր նաև մինչ այժմ, այդ իմաստով ևս որևէ փոփոխություն չի լինելու։ Եթե շարունակենք թյուրքագետի տրամաբանությամբ առաջ շարժվել, ապա Հայաստանի գրեթե բոլոր տարածքները Ադրբեջանի համար, ինչու՞ ոչ նաև Ադրբեջանի շատ հատվածներ էլ Հայաստանի համար հասանելի թիրախներ են՝ ինչպես հայկական գազատարն ու ադրբեջանական նավթաուղիները։ Իսկ Հայաստանի գլխավոր գազատարը ինչպես եղել, այնպես էլ շարունակելու է գտնվել հայկական վերահսկողության ներքո։ 

Վովա Հակոբյան