Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընդդիմությունը ապացուցում է, որ իր գործունեության վերջնական նպատակը առանց սուվերեն տարածքի Հայաստանն է. Ալեքսանյան

Ընդդիմությունը ապացուցում է, որ իր գործունեության վերջնական նպատակը առանց սուվերեն տարածքի Հայաստանն է. Ալեքսանյան
Քաղաքականություն
00:24, 20 апрель 2024
ՀՀ ԱԺ ՔՊ պատգամավոր, ՔՊ վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Երբ ամիսներ(գուցե տարուց ավել) առաջ վարչապետը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ինքը Հայաստանի ինքնիշխան տարածքը 29800 քառակուսի կիլոմետր է, մի խումբ ընդդիմադիրներ արցունքը(կամ դրա իմիտացիան) դուրս եկան փողոց ու սկսեցին լալահառաչ ձայնով ասել.- «Սյունիքը հանձնե՜՜լ են»։ 

Ասողներն էլ երիտասարդ տարիքի էին, ենթադրաբար 1-2 դաշնակցական կրթության նախարարի պաշտոնավարման «շահառու»։ 

Բայց այս պատմությունը հիշեցի, որ ևս մեկ անգամ ընդդիմադիր խմբակցություններին հիշեցնեմ ԱԺ ամբիոնից տված և ցայսօր անպատասխան մնացած հարցիս մասին. որքա՞ն է Հայաաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը՝ ըստ իրենց, քանի՞ քառակուսի կիլոմետր է։ Հիշեցնեմ նաև, որ այս հարցին չպատասխանելով՝ ընդդիմությունը ապացուցում է, որ իր գործունեության վերջնական նպատակը(թեկուզ իրենց մի մասի կողմից չգիտակցված) առանց սուվերեն տարածքի Հայաստանն է։