Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ըստ էության, առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ լուծել են հարց. Նիկոլ Փաշինյան

Երեկվա հայտարարության հետ կապված նախ կուզենայի, որ տեղի ունեցածի քաղաքական նշանակությունը գնահատենք։ Այս մասին Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 
Այս մասին տեղեկանում ենք վարչապետի Ֆեյսբուքի էջից:

«Ես չէի ուզի, որ գերագնահատենք տեղի ունեցածը, բայց նաև չէի ուզի, որ թերագնահատեինք, որովհետև շատ կարևոր է արձանագրել, որ ըստ էության առաջին անգամ Հայաստանն ու Ադրբեջանը սեղանի շուրջ լուծել են հարց»,- ասել է վարչապետը։
 
Նիկոլ Փաշինյանը տեղեկցրել է, որ եկել է Մեդովկա գյուղ և Ստեփանավան՝ տեսնելու, թե նախորդ անգամ իրենց արձանագրած թերություններից որոնք են լուծվել: