Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նորանկախ պատմության մեջ առաջին անգամ ՀՀ-ն կայացնում է իր շուրջ խաղաղություն կառուցելու սուվերեն որոշում, որի համար որևէ մեկին պարտք չի մնա. Արթուր Հովհաննիսյան

Նորանկախ պատմության մեջ առաջին անգամ ՀՀ-ն կայացնում է իր շուրջ խաղաղություն կառուցելու սուվերեն որոշում, որի համար որևէ մեկին պարտք չի մնա. Արթուր Հովհաննիսյան
Քաղաքականություն
23:08, 20 апрель 2024
Աժ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. 
Երբ հերթը հասնում է Հայաստանին պատերազմի մեջ ներքաշելու վաղուց գրված ու մի քանի անգամ տապավլած սցենարին, կրկին ներհայաստանյան  որոշ շրջանակներ լծվում են ժողովրդին մանիպուլացնելու, վախեցնելու և իշխանության նկատմամբ հնարավորինս խորը անվստահություն սերմանելու գործին:

 Ասածս խմբում են նախկին իշխանության, ընդդիմության, ընդհուպ հոգևոր դասի ներկայացուցիչներ:

 Նորանկախ պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունը կայացնում է իր շուրջ խաղաղություն կառուցելու սուվերեն որոշում, որի համար որևէ մեկին պարտք չի մնա. չէ որ պարտքերի հետևից միշտ եկել են ու կգան: Սկզբում գույք պարտքի դիմաց, հետո կյանք պարտքի դիմաց....

 Այո, իր բոլոր անվտանգային, հոգեբանական, ընդհուպ աշխարհագրական խնդիրներով, բայց սուվերեն ու ինքինիշխան որոշում:

 Իսկ հիմա նրանք արգելակում են մեր անկախությունը, պետականությունը, մեզ բոլորիս` փորձելով համոզել, որ թոկը վզին ապրելն ավելի անվտանգ է, ավելի հեշտ:

 Այսքանից հետո հայրենասեր, թե՞ հայրենադավ են նրանք, Սրբազան, թե՞ սրբազանց: