Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տավուշյան սադրանքների մասնակից է ԼՂ նախկին պատգամավոր, Մարտական եղբայրություն միաբանության նորընտիր անդամ Արամայիս Աղաբեկյանը

Տավուշյան սադրանքների մասնակից է ԼՂ  նախկին պատգամավոր, Մարտական եղբայրություն միաբանության նորընտիր անդամ Արամայիս Աղաբեկյանը
Քաղաքականություն
00:56, 22 апрель 2024
Այսօրվա տավուշյան սադրանքների մասնակից էր ԼՂ ԱԺ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության նախկին պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը, ով վերջերս հանդես էր գալիս որպես Մարտական եղբայրություն միաբանության անդամ: Նշենք, որ վերջինս «Ազատ Հայրենիք- ՔՄԴ» դաշինքը լքել էր 2023-ի դեկտեմբերին` պատճառը Արցախի լուծարման մասին հրամանագրի չեղարկման շուրջ իր և խմբակցության բացարձակ մեծամասնության տարբեր դիրքորոշումներն են։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երկրապահի մեքենայի ջարդարարներին` Մարտական եղբայրություն միաբանության անդամներ Մասիս Շիրոյանին, Արման Պետրոսյանին, Գոռ Ասատրյանին, Հենրիկ Մկրտչյանին և Արամայիս Աղաբեկյանին ոստիկանները բերման են ենթարկել Նոյեմբերյանի ոստիկանության բաժանմունք: