Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սյունիքում սպասվում են ՏԻՄ ընտրություններ․ ո՞ր ուժերն են առաջադրվելու և ում դեմքերով

Սյունիքում սպասվում են ՏԻՄ ընտրություններ․ ո՞ր ուժերն են առաջադրվելու և ում դեմքերով
Քաղաքականություն
18:33, 08 сентябрь 2021
Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթև ու Տեղ համայնքներում հոկտեմբերի 17-ին ընտրություններ կանցկացվեն։ Մեղրի, Տաթև, Տեղ համայնքներում ավագանու և համայնքապետի ընտրություններ են, իսկ Գորիսում՝ միայն ավագանու: Կապանում սպասվում են արտահերթ ընտրություններ։ Այն նշանակված է նոյեմբերի 14-ին։ Արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն Կապանում առաջացավ այն ժամանակ, երբ ավագանու անդամները՝ 15-ից 8-ը հրաժարական ներկայացրին։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Կապանի գործող քաղաքապետ Գևորգ Փարսյանը պատրաստվում է մասնակցել արտահերթ ընտրություններին։

Մեղրի համայնքի ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջադրելու է համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար ՔՊԿ անդամ Արարատ Թումանյանի թեկնածությունը։

«Իրավունքի» փոխանցմամբ, Մեղրիի ընտրություններին քաղաքապետի թեկնածու է առաջադրելու նաև Արցախի ազգային հերոս Սամվել Բաբայանի հիմնած «Ազատական կուսակցությունը»` առաջադրելով Մեղրիի համայնքապետի պաշտոնին Սյունիքի մարզի ԵԿՄ-ի նախկին պատասխանատու Խաչատուր Անդրեասյանի թեկնածությունը: 

Գորիսում ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել են կալանքի մեջ գտնվող Գորիսի գործող քաղաքապետ Առուշ Առուշանյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Վլադիմիր Աբունցը։

Տեղ համայնքում ՔՊ-ի թեկնածուն ՔՊԿ անդամ Դավիթ Ղուլունցն է, իսկ Տաթևում՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ՔՊԿ անդամ Արթուր Մաթևոսյանը։