Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փաստաբանական պալատի զգալի մասը «Զարթոնք» կուսակցության անդամներն են․ պալատը պետք է ապաքաղաքականացվի․ Տեսանյութ

Փաստաբանների պալատում պատրաստվում են նախագահի ընտրություններին։ Այդ պաշտոնում առաջադրվել են փաստաբան Գևորգ Գյոզալյանը և Փաստաբանական դպրոցի նախկին տնօրեն Սիմոն Բաբայանը։ Թեմայի շուրջ  «Առաջին լրատվական»-ը զրուցել է Իրավունքի Եվրոպա միավորում ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանի հետ։

 Լուսինե Հակոբյանի կարծիքով՝ ՓՊ-ն քաղաքական շղարշի ներքո հայտնվեց, որը լուրջ հարված էր փաստաբանական համայնքին․ «ՓՊ ղեկավարությունը նախկինների հետ ակտիվ համագործակցել է: Փաստաբանական պալատի զգալի մասը «Զարթոնք» կուսակցության անդամներն են․ պալատը պետք է ապաքաղաքականացվի»: