Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչու էր Բագրատ Սրբազանը Քանաքեռցի Տույին բերել Տավուշ. Medianews.am

Ինչու էր Բագրատ Սրբազանը Քանաքեռցի Տույին բերել Տավուշ. Medianews.am
Քաղաքականություն
15:27, 22 апрель 2024
Medianews.am-ը գրում է. Որքան Տավուշի թեմի առաջնորդ  Բագրատ սրբազանն ակտիվանում է քաղաքական դաշտում, այնքան ոչնչանում է անմեղ ու մաքրամաքուր մարդու նրա կերպարը։

Այս ֆոնին Տավուշի մի քանի բնակիչ մեզ պատմեցին, որ 2019 թվականին Բագրատ սրբազանը փորձել էր հանդարտեցնել ծառահատումների դեմ պայքարի ժամանակ ոստիկանության և բնակիչների միջև  տեղի ունեցած բախման մասնակիցներին։  Մի դրվագում բնակիչներից մեկն անպատվել էր Բագրատ սրբազանին՝ նրան անվանելով «պիղծ»։
Եվ հանկարծ, օրեր անց Տավուշի մարզում սկսվում է իրարանցում։

Տավուշցիներին հայտնի է դառնում, որ Տավուշի թեմի առաջնորդը մարզ է բերել հանցագործ աշխարհում հայտնի օրենքով գող Տույին։ Վերջինս «սխոդկա» է կազմակերպում մարզում, հավաքում է բոլոր «խառոշիներին» և հանձնարարում գտնել Բագրատ սրբազանին վիրավորողին։ Բայց քանի որ Բագրատ սրբազանը լավ չէր հիշում, թե ամբոխից ով է իրեն վիրավորել, հետևաբար, Տույը, իր լավ եղբոր՝ Բագրատ սրբազանին վիրավորողին չի գտնում ու ոչ ոք  «չի պատժվում»։

Ահա սրանք են ներկայիս եկեղեցու բարքերը, որի համար ուղիղ պատասխանատվություն է կրում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։  Նա, ի վերջո, պետք է հասկանա, որ այսպիսով նա իր սրբազաններով գնացել է Հայոց պետականության դեմ։  Եվ հայտնի է, թե «գետադարձներն» ու նրա նմաններն ինչ ճակատագիր են ունենում։

Այս անգամ Պապ թագավորը հաղթելու է։