Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ արել, հենց ՀԱՊԿ-ն է արել` իր հայտարարությամբ, գործողություններով և անգործությամբ. Փաշինյան

Հիմա սահմանազատման գործընթացի գործնական փուլ ենք մտել, որը չափազանց կարևոր է, այդ թվում` անվտանգային ռիսկերը նվազեցնելու տեսակետից: Այս մասին բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սահման պետք է չգծենք, ընդամենը պետք է գետնի վրա վերարտադրենք այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին և ունեցել են ԽՍՀՄ սահմաններում դե յուրե իրավական հիմք»,- նշել է նա:
Խոսելով ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների մասին` Փաշինյանն ասել է.

«Շատ են ասում` Հայաստանը ՀԱՊԿ-ի մասին էսպես ասեց, ՀԱՊԿ-ի մասին էնպես ասեց, Հայաստանը ՀԱՊԿ-ում էս արեց, էն արեց, բայց Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է, հենց ՀԱՊԿ-ն է արել` իր հայտարարությամբ, գործողություններով և անգործությամբ, այս պայմաններում մենք չենք կարող ուղղակի ձևացնել, թե էդ ամեն ինչը չենք նկատում»:

Հարցազրույցն ամբողջությամբ Հանրայինի եթերում կլինի 22:10-ին: