Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արտաքին հարբերությունները դիվերսիֆիկացնում ենք. ԵՄ-ի հետ հարաբերությունների մերձեցում է, բայց արտառոց ոչինչ տեղի չի ունենում. Փաշինյան

«Հայաստանի հարևան երկրներն են Իրանը, Թուրքիան, Վրաստանը, Ադրբեջանը, ՌԴ-ի հետ մենք անմիջական սահման չունենք, բայց իհարկե, ՌԴ-ն Հարավային Կովկասի տարածաշրջանում շատ էական և լուրջ դերակատար է»,- բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ինչ վերաբերում է Արևմուտքի հետ ՀՀ հարաբերությունների սերտացմանը, վարչապետը նկատել է. «Իրականում մենք երբեք էլ Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, եթե նույնիսկ շատերը բերում են օրինակը, որ 2018 թ. ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո Արևմուտքի հետ հարաբերությունները սերտացել են, հեղափոխությունից առաջ Հայաստանը և ԵՄ-ն ստորագրեցին համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին պայմանագիր: Այդ պայմանագիրը կյանքի կոչելու պատասխանատվությունն արդեն մեր կառավարության վրա ընկավ, իհարկե, նաև ժողովրդավարության ոլորտում մեր ունեցած ձեռքբերումները ստեղծեցին և ստեղծում են օբյեկտիվ պայմաններ` մեր հարաբերություններում դինամիկ զարգացում արձանագրելու, բայց ես նկատի ունեմ` եթե մի պահ ընթացիկ լրատվական հեղեղներից և հոսքերից դուրս գանք, ոչ մի անկանխատեսելի բան տեղի չի ունենում, եթե առավել ևս արձանագրենք, որ 2018 թ. հեղափոխությունից հետո մենք նաև ասել ենք, որ ժողովրդավարությունը մեզ համար հանգամանքների բերումով որդեգրած քաղաքականություն չէ, ռազմավարություն է»: