Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվող ու ծնողներին «թուրք, դավաճան...» գոռացողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հասմիկ Հակոբյան

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվող ու ծնողներին «թուրք, դավաճան...» գոռացողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հասմիկ Հակոբյան
Քաղաքականություն
14:37, 24 апрель 2024
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Նողկալի տեսանյութ հայտնվեց համացանցում, թե ինչպես Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին ու դստերը թույլ չեն տալիս ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ: 

Ձեր արարքով հպարտացող, մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվող ու ծնողներին «թուրք, դավաճան...» գոռացողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը, մի՞թե ձեր սեփականությունն է Ծիծեռնակաբերդը, ինչպես սեփականությունն էր Եռաբլուրը: Այսքանով սահմանափակվեմ... զորակցությունս ձեզ, Anna Hakobyan: