Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ղազախստանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե ՀՀ-ն չի հաստատել Միրզոյան-Բայրամով հանդիպումը, այդ պատճառով՝ օրը որոշված չէ

Ղազախստանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե ՀՀ-ն չի հաստատել Միրզոյան-Բայրամով հանդիպումը, այդ պատճառով՝ օրը որոշված չէ
Քաղաքականություն
19:28, 30 апрель 2024
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների` Ղազախստանում նախատեսված բանակցությունների օրը դեռևս որոշված չէ, քանի որ Երևանը դեռևս պաշտոնական արձագանք չի տվել այդ առաջարկին։

Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ղազախստանի փոխարտգործնախարար Ալիբեկ Բակաևը Կենտրոնական Ասիայի և Ադրբեջանի հետ տնտեսության և համագործակցության արաբական ֆորումի երրորդ նստաշրջանի շրջանակում։

«Որքան տեղյակ եմ՝ հանդիպման ամսաթիվ դեռևս որոշված չէ, քանի որ Հայաստանը դեռ  չի տվել համաձայնություն, բայց ակնկալում ենք, որ այդ բանակցությունները կկայանան»,- ասել է Բակաևը: