Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Համայնքների խոշորացումն արվում է կառավարման արդյունավետությունը բարձրացնելու համար․ Աշոտ Գիլոյան

Հայաստանի Հանրապետության կառավարությունը երեկ  որոշում կայացրեց՝ հավանություն տալ ««Վարչատարածքային բաժանման» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը:

Civic.am-ը զրուցել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանի հետ։ Նա տեղեկացրեց, որ սուբվենցիոն ծրագրից փոքր համայնքները մեծ դժվարությամբ էին կարողանում օգտվել, իսկ որոշ համայնքներ ընդհանրապես չեն կարողանում օգտվել, քանի  որ ոչ մի չափորոշիչի չեն համապատասխանում։ 

Աշոտ Գիլոյանը նշեց, որ ընդհանուր առմամբ, համայնքների խոշորացումն արվում է կառավարման արդյունավետությունը բարձրացնելու համար, և դա արվում է աշխատակազմի կարողություններով: Իրենք հատուկ դասընթացներ են անցկացնում, մասնագետներ են ընդունում, որոնք ավելի գրագետ ծառայություններ են մատուցում։ 

 Խոսելով նաև խոշորացման վերաբերյալ շահարկումների մասին՝ Աշոտ Գիլոյանն ասաց խոշորացված բնակավայրերում նշանակվում են վարչական ղեկավարներ, որոնց օրենքով տրված են այն բոլոր լիազորություննեը, ինչը կար ընտրված համայնքի ղեկավարի դեպքում։  

 Ինչ վերաբերում է նրան, թե խոշորացված համայնքներում արտագաղթ կսկսվի՝ կապված աշխատատեղերի կրճատման հետ, մեր զրուցակիցն ասաց, որ նման բան գոյություն չունի։

 2016 թվականից մինչև այսօր միավորված համայնքներում մոտավորապես 1400 վարչական հաստիք է կրճատվել՝ միջինացված թվով, բայց ստեղծվել է նոր՝ 1200 հաստիք և պրոցեսն անընդհատ շարունակվում է։ 

Մանրամասները՝ տեսանյութում:
 
Լիլիթ Թադևոսյան