Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հոկտեմբերի 17-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին չի մասնակցելու. Շաքե Իսայան․ ՀԺ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հոկտեմբերի 17-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին չի մասնակցելու. Շաքե Իսայան․ ՀԺ
Քաղաքականություն
16:45, 10 сентябрь 2021
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հոկտեմբերի 17-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին որևէ մասնակցություն չի ունենալու: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում տեղեկացրեց ԲՀԿ փոխնախագահ Շաքե Իսայանը:

«Այսօր նիստ է տեղի ունեցել, արդյունքում որոշել ենք, որ հոկտեմբերի 17-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին ԲՀԿ-ն որևէ մասնակցություն չի ունենալու: Խոսքը ոչ միայն Գյումրիին է վերաբերում, այլ նաև մյուս 8 համայնքներին ևս: Այս որոշումը միայն վերաբերում է հոկտեմբերի 17-ի ընտրություններին, իսկ մյուս փուլերի հետ կապված մենք կունենանք նոր որոշումներ և դրա մասին կհայտարարենք»,- ասաց Իսայանը: