Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հուսամ՝ իրավապահները կուսումնասիրեն հարթակից հնչած ազգամիջյան թշնամանք հրահրող, վտանգավոր հայտարարությունները. Ջուլհակյան

Հուսամ՝ իրավապահները կուսումնասիրեն հարթակից հնչած ազգամիջյան թշնամանք հրահրող, վտանգավոր հայտարարությունները. Ջուլհակյան
Քաղաքականություն
22:29, 10 май 2024
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ազգամիջյան թշնամանքի հրահրումը ընդդիմության կղերական թեքումով հարթակից դատապարտելի է: Ռասիստական կոչերը, ատելության խոսքը տեղ չունեն Հայաստանի ներքաղաքական կյանքում: Հայաստանի Հանրապետությունը հավասարապես բոլոր ՀՀ քաղաքացիներինն է, ՀՀ քաղաքացիություն ունեցող ազգային փոքրամասնություններն ունեն բոլոր այն իրավունքները, ինչ ազգությամբ հայ ՀՀ քաղաքացիները: 

Խոսել չգիտեք, չխոսել է՞լ չգիտեք: Բա լեզվի և ուղեղի էս ասինխրոն շարժումն առաջին պլան կբերե՞ն: 

Հուսամ՝ իրավապահները կուսումնասիրեն հարթակից հնչած ազգամիջյան թշնամանք հրահրող, վտանգավոր հայտարարությունները և կձեռնակեն համապատասխան գործողություններ դրանք բացառելու ուղղությամբ»։