«Գյումրին կըռնա», «Թասիբով» նախընտրական դաշինքներին ավելացավ «Հայրաքաղաքը»․ Գյումրու ՏԻՄ ընտրություններին կմասնակցեն 2 կուսակցություն և 4 դաշինք

Քաղաքականություն
Գյումրու ՏԻՄ ընտրություններին կազմավորվեց հերթական դաշինքը։ «Ռամկավար Ազատական» և «Ժառանգություն» կուսակցությունների միավորմամբ ստեղծվեց «Հայրաքաղաք» դաշինքը, որը կգլխավորի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը։
Հիշեցնենք, որ ընտրություններին մասնակցելու մասին արդեն իսկ հայտարարել էին «Գյումրին կըռնա» դաշինքը, որը գլխավորում է Վարդան Սրտաշյանը, «Բալասանյան» դաշինքը՝ Վարդգես Սամսոնյանի առաջնորդությամբ, ՀՀԿ-֊ն՝ Արտյոմ Ղուկասյանի և նորաստեղծ «Թասիբով» դաշինքը՝ Կարապետ Պողոսյանի գլխավորությամբ։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն Շիրակի գործող մարզպետ Հովհաննես Հարությունյանն է։
Վովա Հակոբյան