Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իմ պատգամավորական գործունեությունը շարունակելու եմ «Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի» հանձնաժողովում․ Նազելի Բաղդասարյան

Իմ պատգամավորական գործունեությունը շարունակելու եմ «Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի» հանձնաժողովում․ Նազելի Բաղդասարյան
Քաղաքականություն
22:05, 10 сентябрь 2021
8-րդ գումարման ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«8-րդ գումարման Ազգային ժողովում իմ պատգամավորական գործունեությունը շարունակելու եմ «Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի» հանձնաժողովում:

Սույնով պայմանավորված՝ նախորդ շաբաթվա ընթացքում հանդիպել եմ մարդասիրական իրավունքի ոլորտում մասնագիտացված հասարակական կազմակերպությունների, միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ:


Հանձնաժողովի ձևաչափով հանդիպում ենք ունեցել նաև Արցախի և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանների հետ, գույքագրել մարդու իրավունքների ոլորտում այն խնդիրները, որոնք պետք է դառնան մեզ համար օրակարգային:
Լինելով իրավաբան և տևական ժամանակ զբաղվելով առավելապես մարդու իրավունքների հիմնախնդիրներով՝ վստահ եմ, որ և՛ Հայաստանում, և՛ միջազգային ատյաններում կկարողանամ գիտելիքներս ծառայեցնել ի նպաստ Հայաստանի»: