Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ստոլտենբերգն անհնար է համարել ԱՄՆ դուրս գալուց հետո Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորքեր պահելը

Ստոլտենբերգն անհնար է համարել ԱՄՆ դուրս գալուց հետո Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորքեր պահելը
Քաղաքականություն
13:16, 11 сентябрь 2021
Միացյալ Նահանգների դաշնակիցները չէին կարողանա շարունակել ռազմական գործողություններն Աֆղանստանում այնտեղից ամերիկյան ուժերի դուրսբերումից հետո: Այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը The New York Times-ին տված հարցազրույցում. փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ապրիլին ՆԱՏՕ-ի գործընկերների հետ խորհրդակցություններ էր անցկացրել Աֆղանստանից զորքերը դուրս բերելու վերաբերյալ, և բոլոր դաշնակիցները համաձայնվել էին նրա որոշման հետ:

«Առանց ԱՄՆ-ի մյուս դաշնակիցներին դժվար կլիներ շարունակելու ռազմական գործ գործողությունները: Դա անիրատեսական տարբերակ էր»,- ասել է Ստոլտենբերգը՝ նշելով, որ բոլորը գիտակցում էին, որ դա ծանր ու բարդ որոշում է եղել և ՆԱՏՕ-ի բոլոր երկրները գիտակցում էին Քաբուլում կառավարության անկման և թալիբների՝ իշխանության վերադառնալու անխուսափելիությունը: