Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քաղաքական գործչին վայել հարցերով հանդես եկեք. իմ մասնավոր կյանքն ու ստերը ես չեմ մեկնաբանում. Ալեն Սիմոնյանը՝ Արեգնազ Մանուկյանին

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Ազգային ժողովում մեկնարկել է ԱԺ 8-րդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստը:

«Նախևառաջ, Արցախ պատվիրակություն մեկնել է, և այդ պատվիրակությունը եղել է բավական ներկայացուցչական: Իսկ ինչ վերաբերում է իմ մասնավոր կյանքին և ստերին, ես դրանք չեմ մեկնաբանի»,- ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի հարցի, թե ինչու Արցախի Հանրապետության օրը Արցախ մեկնելու փոխարեն մեկնեց Հունաստան՝ հանգստի, ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

ԱԺ նախագահը հավելեց, որ ինքը դեղին մամուլին չի հետևում, և Արեգնազ Մանուկյանին խորհուրդ տվեց լրջության, ինչպես նաև քաղաքական գործչին վայել հարցերով հանդես գալ, այլ ոչ թե փորձել հայտնվել համացանցում իր անունը օգտագործելու հաշվին: