Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հասկացա՝ ինչ էիք ցանկանում ակնկալել. Այդ միտքը տեսական գրականությունից է. Տիգրան Մուկուչյանը՝ Աննա Մկրտչյանին

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Ազգային ժողովում մեկնարկել է ԱԺ 8-րդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստը: Այժմ քննարկվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին հաղորդումը:

«Ես ԿԸՀ նախագահն եմ»,- ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտյանի հարցի, թե ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նախկին է, ներկա, թե արդեն եկած ապագա, ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Աննա Մկրտչյանի դիտարկմանը, թե նախկինում Տիգրան Մուկուչյանը այսպիսի մի միտք է արտահայտել՝ «Ընտրություններն անվավեր ճանաչելու գործընթացը քաղաքական զենք է», և այժմ, պատգամավորի կարծիքով, Տիգրան Մուկուչյանը գիտի, թե հիմա ում ձեռքում է այդ քաղաքական զենքը, և շարունակում է պահել այդ զենքի պահման պայմանները, ԿԸՀ նախագահը պատասխանեց. «Հասկացա՝ ինչ էիք ցանկանում ակնկալել: Ուղղակի ՍԴ-ում իմ հնչեցրած այդ միտքը տեսական գրականությունից է վերցվել: Այդ մտքի հեղինակային իրավունքը մերն էլ չէ: Դա տեսական գրականության մեջ կիրառվող եզրույթ է, և կարծում եմ՝ հենց այդպես պետք է կիրառվի, և դրանից չպետք է այլ հետևություններ անել»: