Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դուք արդեն և՛ մեղավորներին գիտեք, և՛ ճշմարտությունը. քննիչ հանձնաժողովի աշխատանքներին ձեր մասնակցության իմաստը ո՞րն է. Քրիստինե Պողոսյանը հեգնեց

Դուք արդեն և՛ մեղավորներին գիտեք, և՛ ճշմարտությունը. քննիչ հանձնաժողովի աշխատանքներին ձեր մասնակցության իմաստը ո՞րն է. Քրիստինե Պողոսյանը հեգնեց
Քաղաքականություն
15:05, 13 сентябрь 2021
Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստի օրակարգում դարձյալ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցն է: Այդ պաշտոնում «Հայաստան» դաշինքը կրկին՝ արդեն 3-րդ անգամ առաջադրել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը:

«Դուք արդեն մի քանի անգամ, նաև ձեր հարցազրույցներում, միտք եք արտահայտել, որ ձեզ չընտրելու հանգամանքը կապված է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովին ձեր մասնակցության հետ: Դուք իրավաբան եք և շատ լավ գիտեք, որ որևէ կերպ հանձնաժողովի նախագահը կամ տեղակալը առավելություն չունի իմ կամ պարոն Աբրահամյանի գործունեության հետ: Օրինակ՝ ի՞նչ գործունեություն պիտի ծավալեք քննիչ հանձնաժողովում, որ անձամբ ինձ անհանգստացնի»,- թեկնածու Արթուր Ղազինյանին հարցրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը և խորհուրդ տվեց չշահարկել այդ հարցը:

Նա հեգնեց. «Դուք արդեն և՛ մեղավորներին գիտեք, և՛ ճշմարտությունը. քննիչ հանձնաժողովի աշխատանքներին ձեր մասնակցության իմաստը ո՞րն է: Գուցե մենք դա՞ էլ քննարկենք»: