Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էնպիսի տպավորություն է, որ ձեր ֆրակցիայում ամենազիլ մասնագետն ու սկզբունքային մարդը դուք եք. Վիլեն Գաբրիելյանը՝ Ղազինյանին

Էնպիսի տպավորություն է, որ ձեր ֆրակցիայում ամենազիլ մասնագետն ու սկզբունքային մարդը դուք եք. Վիլեն Գաբրիելյանը՝ Ղազինյանին
Քաղաքականություն
15:14, 13 сентябрь 2021
«Երբ ասում եք՝  այս հանձնաժողովում խնդիրը բացառապես իմ անձն է, բայց, շեշտում եք, մասնագիտական առումով, այստեղ խնդիր կա, որովհետև մնացած բոլոր հանձնաժողովներում, ես որքան գիտեմ, ձեր գործընկերներն ընտրվել են շատ հանգիստ, առանց որևէ պրոբլեմի:

Էնպիսի տպավորություն է, որ ձեր ֆրակցիայում ամենազիլ մասնագետն ու սկզբունքային մարդը դուք եք»,- դիմելով թեկնածուին՝ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը:

Նա հավելեց, որ թեկնածուն առաքելություն ունի ոչ միայն «Հայաստան» դաշինքին ընտրողների, այլև ՀՀ բոլոր քաղաքացիների հանդեպ:

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստի օրակարգում դարձյալ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցն է: Այդ պաշտոնում «Հայաստան» դաշինքը կրկին՝ արդեն 3-րդ անգամ առաջադրել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը: