Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անցյալում՝ ընտրությունների ժամանակ, ոչ թե թերություններ են եղել, այլ՝ ահաբեկումներ, և այդ ահաբեկումները մեզ էլ են վերաբերվել․ Արփի Դավոյանը՝ Արծվիկ Մինասյանին․ Տեսանյութ

«Պարոն Մինասյանը խոսեց անցյալի մասին, որ անընդհատ մեզ խանգարում է այդ անցյալը և մեր կարգախոսը եղել է ապագան, սակայն մենք անընդհատ անցյալից ենք խոսում։ Պարոն Մինասյան, այդ անցյալը մեզ անընհատ այցի է գալիս՝ նաև ձեր տեսքով, ձեր խմբակցության տեսքով։  Որովհետև մենք խոսում ենք բաների մասին, որոնց մասնակիցները եղել ենք դուք»,-այսօր ԱԺ-ում իր ելույթում դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին՝ ասաց «Քաղաքացիական պայմանագաիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը։

Նա նշեց, որ քննարկում են ԿԸՀ հաղորդումը, որը վերաբերում է 2020 թվականին, սակայն Մինասյանն ասում է, որ 2012 թվականից Մուկուչյանը եղել է հանձնաժողովի նախագահ և անընդհատ զուգահեռներ են գնում բոլոր ընտրությունների նմանության մասին։

 «Ես բավականին երկար ժամանակ մասնակցել եմ ընտրական պրոցեսներին, ոչ պարոն Հովակիմյանի չափ իհարկե, ավելի կարճ, որպես վստահված անձ, որպես հանձնաժողովի անդամ և իմ գործընկերներից շատերը,  և այն ընտրությունների մասին, որոնք դուք բերում զուգահեռներ եք անցկացնում այս ընտրությունների հետ՝ ասելով, դե թերություններ եղել են նաև անցյալում, անցյալում թերություններ չեն եղել, այլ եղել են ահաբեկումներ, որում մենք գտնվել ենք և այդ ահաբեկումները մեզ էլ են վերաբերվել։ Երբ ընտրական տեղամասերում մեզ ահաբեկում էին, մեզ վիրավորում էին, ձեզնից ոչ մեկը դրա մասին չի իմացել»,-ասաց Արփի Դավոյանը։

Նա նաև նշեց, որ Մինասյանի խմբակցության շատ անդամներ եղել են պատգամավոր, նախարար, փոխնախարար, փոխվարչապետ կամ Անվտանգության խորհրդի քարտուղար, դիմելով Արամ Վարդևանյանին Արփի Դավոյանինա սաց, որ նա եղել է իրավաբան, նրանց գործընկերների կեսը եղել են լրագրողներ, սակայն նրանցից ոչ մեկը չի խոսել դրանց մասին։ 

Մանրամասները՝ տեսանյութում։