Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի՝ 3-րդ ընթերցմամբ ընդունելուց հետո կրքերը Թբիլիսիսում բորբոքվել են

Վրաստանի խորհրդարանը «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը 3-րդ ընթերցմամբ ընդունեց:

Նախագծին կողմ է քվեարկել 84 պատգամավոր՝ «Վրացական երազանք»-ից։ Դեմ է քվեարկել 30 ընդդիմադիր պատգամավոր։ Նախագծին  դեմ են արտահայտվել նաև Վրաստանի արևմտյան գործընկերները։ Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ավելի վաղ խոստացել էր, որ վետո կդնի օրինագծի վրա։

Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ նախագահը ստորագրում և հրապարակում է օրենքը 10 օրվա ընթացքում կամ այն ​​վերադարձնում խորհրդարան՝ պատճառաբանված մեկնաբանություններով։ «Վրացական երազանքը», սակայն, խորհրդարանում բավականաչափ ձայներ ունի՝ վետոն վերացնելու համար։ Եթե ​​դրանից հետո նախագահը չի ստորագրում օրենքը, այն ստորագրում և հրապարակում է խորհրդարանի նախագահը։

Նախագծի ընդունումից հետո կրքերը Թբիլիսիում բորբոքվել են։ Ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են սկսվել։ Ոստիկանությունը սկսել է բիրտ ուժ կիրառել քաղաքացիների նկատմամբ ու մասսայական ձերբակալություններ իրականացրել։