Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իմ նպատակն է ունենալ առանց կոռուպցիայի պետություն. Մարիամ Գալստյան

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Ազգային ժողովում մեկնարկել է ԱԺ 8-րդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստը: Այժմ քննարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուի ընտրության հարցը: Այդ պաշտոնում առաջադրվել է Մարիամ Գալստյանի թեկնածությունը: 

«Կոռուպցիայի դեմ պայքարում փոխզիջումներն անթույլատրելի են, և արդյունավետ համագործակցության միջոցով հակակոռուպցիոն մարմինները պետք է դրսևորեն վճռականություն կոռուպցիան արմատախիլ անելու հարցում»,- իր ելույթում հայտարարեց թեկնածուն և կարևորեց բոլոր գործողություններում թափանցիկությունն ու հաշվետվողականությունը:

«Ես իմ հերթին՝ անկախ նրանից, թե որտեղ կշարունակեմ աշխատանքս, կփորձեմ ուժերիս ներածի չափով շարունակել և իրագործել առանց կոռուպցիայի պետություն ունենալու նպատակս»,- հավելեց Մարիամ Գալստյանը: