Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչն անդրադարձել է Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ստեղծված իրավիճակին

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչն անդրադարձել է Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ստեղծված իրավիճակին
Քաղաքականություն
22:13, 13 сентябрь 2021
Իրանի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ստեղված իրավիճակին։

Իրանական «Azariha» հեռուստաալիքը մեջբերել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեի խոսքերը, ըստ որոնց հարևանների հետ հարաբերություններն Իրանի համար առաջնահերթություն են, և այդ գերակայությունն արտացոլված է որպես նախագահ Էբրահիմ Ռաիսիի արտաքին քաղաքականության հիմնարար մոտեցում:

«Մենք փորձում ենք օգտագործել Իրանի Իսլամական Հանրապետության հնարավորությունները տարածաշրջանային զարգացման, խաղաղության և կայունության համար՝ բոլոր հարևանների մասնակցությամբ։ Մասնավորապես, օրակարգում են մեր հարաբերությունները Հայաստանի, ինչպես նաև մեր մյուս հարևանների հետ», - Խաթիբզադեի խոսքը մեջբերել է հեռուստաալիքը։