Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ցավոք, ես զրկված եմ ձեզ համարժեք պատասխանելուց. Գագիկ Ջհանգիրյանը՝ Արեգնազ Մանուկյանին

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը: Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի Քաղաքացիական և Վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Հովսեփ Բեդևյանի, Հրաչ Այվազյանի և Լիանա Հակոբյանի թեկնածությունները:
Հրաչ Այվազյանին ներկայացնում է ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը:

«Թե ես ու գործադիրի ղեկավարը ինչ հարաբերության մեջ ենք՝ դա իմ ու նրա անձնական խնդիրն է: Ես չեմ պատրաստվում այդ խոհանոցը ձեր առջև բացել: Իսկ մնացած գնահատականները, ցավոք, քաղաքական են, և ես, ցավոք, զրկված եմ ձեզ համարժեք պատասխանելուց, որովհետև ես կարող եմ անել այնպիսի հայտարարություններ, որոնց համար լիազորված եմ: Ինձ վրա տարածվում են դատավորի էթիկայի կանոնները, ուստի ձեռնպահ եմ մնալու ձեր էդպես ինձ համար ոչ հաճելի արտահայտությունները հերքելուց կամ գնահատելուց»,- «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի հարցադրմանը պատասխանեց Գագիկ Ջհանգիրյանը: