Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հիշո՞ւմ եք՝ ինչ սիրով էինք աշխատում միասին. Ջահել էինք՝ դուք 45, ես՝ 40 տարեկան. Աղվան Վարդանյանը՝ Գագիկ Ջհանգիրյանին

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը: Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի Քաղաքացիական և Վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Հովսեփ Բեդևյանի, Հրաչ Այվազյանի և Լիանա Հակոբյանի թեկնածությունները:

Թեկնածուներին ներկայացնում է ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը: 

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը անձնական հարց ուղղեց Գագիկ Ջհանգիրյանին և հիշեցրեց 1998 թվականին ԳԱԱ շենքում Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբում աշխատանքը. «Հիշո՞ւմ եք՝ ինչ սիրով էինք աշխատում միասին, դուք իրավական բլոկն էիք ղեկավարում: Ջահել էինք՝ դուք 45, ես՝ 40 տարեկան»: Գագիկ Ջհանգիրյանը ծիծաղեց. «Այդ թերություններն ինչո՞ւ ես հրապարակում, դրանք անձնական տվյալներ են»: 

«Դատարան դիմեք,- արձագանքեց Աղվան Վարդանյանը և շարունակեց:- Սիրելի պարոն Ջհանգիրյան, երբ այս իշխանությունը փոխվի, հնարավոր համարո՞ւմ եք, որ նորից միասին ու սիրով կաշխատենք միասին»:

«Ես կարծում եմ՝ մենք հիմա էլ կարող ենք սիրով համագործակցել, անկախ նրանից՝ իշխանությունը կփոխվի, թե ոչ: Ես էլ եմ հիշում և 98 թվականը, և էլի մանրամասներ եմ հիշում, բայց չեմ ուզում հրապարակել»,- պատասխանեց Գագիկ Ջհանգիրյանը: