Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ես մնում եմ նույն կարծիքին. Մանվել Գրիգորյանը անուրանալի ներդրում է ունեցել Արցախի ազատագրման գործում. Ջհանգիրյանը՝ Խամոյանին

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը: Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի Քաղաքացիական և Վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Հովսեփ Բեդևյանի, Հրաչ Այվազյանի և Լիանա Հակոբյանի թեկնածությունները:
Թեկնածուներին ներկայացնում է ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը:

«Այո, ես Մանվել Գրիգորյանի անձի հետ կապված մնում եմ նույն կարծիքին: Ինքը անուրանալի ներդրում է ունեցել Արցախի ազատագրման խնդրում: Եվ ես կարծում եմ, այո, մի քիչ ծուռ է գնացել պրոցեսն իր հանդեպ: Իսկ Մնացական Մարտիրոսյանը կլինի, թե Մարտիրոս Մնացականյանը՝ ԲԴԽ-ն ինքը ոչինչ չի կարող անել, քանի դեռ կարգապահական վարույթ հարուցող մարմիններ ունենք»,- նշեց Գագիկ Ջհանգիրյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին: