Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս պահի դրությամբ ԶՈՒ-ն և Օնիկ Գասպարյանը կարմիր գծեր չեն հատել, ու ես ուզում եմ համոզմունք հայտնել, որ չեն էլ հատի. ՀՀ վարչապետ

Այս պահի դրությամբ ԶՈՒ-ն և Օնիկ Գասպարյանը կարմիր գծեր չեն հատել, ու ես ուզում եմ համոզմունք հայտնել, որ չեն էլ հատի. ՀՀ վարչապետ
Քաղաքականություն / Հայաստան
19:45, 01 март 2021
Այսօր Հանրապետության հրապարակում իշխանությունների հրավիրած հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շատաբի հայտարարությունը անխուսափելի է դարձնում Օնիկ Գասպարյանի հեռացումը:

Հանրապետության ղեկավարը նշեց, սակայն, որ այս պահի դրությամբ ԶՈՒ-ն և ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը կարմիր գծեր չեն հատել. «Ու ես ուզում եմ համոզմունք հայտնել, որ չեն էլ հատի։ Բայց կրկնում եմ՝ Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա ԳՇ պետի պաշտոնից»:

Փաշինյանը նշեց նաև, որ  ԳՇ հայտարարության որոշումը կայացվել է Սերժ Սարգսյանի դրդմամբ. «Որովհետեւ կապ չունի՝ ով է ստորագրել այդ թուղթը, ով՝ ոչ․ այդ թուղթը սեղանին դնելու և ստորագրությունների պրոցեսը սկսելու որոշումը կայացրել է Օնիկ Գասպարյանը՝ Սերժ Սարգսյանի դրդմամբ, ես չեմ ուզում ասել՝ հրամանով։ Ես ուզում եմ ուղիղ ասել, որ իմ կողմից նշանակված ԳՇ պետը կատարում է մերժվածի հրամանները․ այ դա ամենամեծ դավաճանությունն է, այ է՛դ ա դավաճանությունը»։